CGSS-ը (Certified Global Sanctions Specialist) ACAMS (Association of Certified Anti-Money Laundering Specialists) ասոցիացիայի կողմից տրամադրվող միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկատ է, որը նախատեսված է ֆինանսական ոլորտի, համապատասխանության և պատժամիջոցների հետ կապված ռիսկերի կառավարման համակարգերի մասնագետների համար։

Ինչի՞ց է բաղկացած CGSS-ի ծրագիրը.

  1. Պատժամիջոցների իրավական հիմքերը և կարգավորումները։
  2. Տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների պատժամիջոցների համակարգերը (օրինակ՝ OFAC, UN, EU):
  3. Պատժամիջոցների կիրառումը բիզնեսում և ֆինանսական կառույցներում։
  4. Ռիսկերի կառավարման և պատժամիջոցների համապատասխանության չափանիշների հնարավոր խախտումների կանխման ռազմավարությունները։

Ի՞նչ կտա Ձեզ CGSS սերտիֆիկացումը․

  • Դուք կարող եք ձեռք բերել միջազգային ճանաչում ունեցող որակավորում, ինչը հնարավորություն կտա Ձեզ դառնալ ոլորտում առաջիններից մեկը։
  • Խորացնել գիտելիքները պատժամիջոցների օրենսդրության, քաղաքականությունների և կարգավորումների ոլորտում։
  • Ձեռք բերել գործնական հմտություններ պատժամիջոցների հետ կապված ռիսկերի կանխարգելման և կառավարման համար։

Դասընթացի ծրագիրը մշակվել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և միջազգային պատժամիջոցների ոլորտում հարուստ փորձ ունեցող մասնագետներ Տաթևիկ Կարապետյանի, Արամ Զաքարյանի և Անի Գոյունյանի կողմից։

Դասընթացը ներառում է և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ.

  • Դասընթացի ծրագիրը բաղկացած է 8 դասից,
  • Դասերն անց են կացվելու շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր դասը երկու ժամ տևողությամբ,
  • Տրամադրվելու են որակյալ ուսումնական նյութեր, մեր մասնագետների կողմից կազմված հարցաշարեր և գործնական առաջադրանքներ,
  • Մեկ անվճար ամփոփիչ դաս՝ բաղկացած քննական թեստի օրինակով կազմված հարցաշարից,
  • Դասընթացի արժեքը՝ 220.000 ՀՀ դրամ, նույն ընկերությունից երկու և ավելի թեկնածուների դեպքում՝ 200.000 ՀՀ դրամ:

Ծրագիրը մեկնարկում է 2025 թվականի մարտի սկզբին։

Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ CGSS դասընթացի գրանցում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ`

📞+374 99 703 003

📩 info@abpartners.am

📍 Վազգեն Սարգսյան 26/1