Մենք իրականացնում ենք կազմակերպության հաճախորդի և նրա կողմից առաջարկվող գործարքների, գործարար հարաբերության ռիսկի ուսումնասիրություն, անկախ եզրակացության տրամադրում:

Ֆինանսական հաստատության ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և պատժամիջոցների համապատասխանության ռիսկի գնահատում, եզրակացության տրամադրում,

Իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ գործարար հարաբերություն հաստատելուց առաջ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և Միջազգային պատժամիջոցների համապատասխանության ռիսկի գնահատում, գործարար կերպարի ուսումնասիրություն, եզրակացության տրամադրում,

Գործարքի ուսումնասիրություն, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի կարգավորումների, միջազգային պատժամիջոցների պահանջների մասով ռիսկայնության գնահատում,

Անձի կենսական շահերի կենտրոնի, վերջինիս եկամուտների և միջոցների գոյացման աղբյուրի ուսումնասիրություն, եզրակացության տրամադրում,

Երորդ անձանց կամ մատակարարների հետ գործարար հարաբերության հաստատման փուլում համապատասխանության ռիսկի գնահատում: