Արտավազդ Սարգսյան
Գործադիր տնօրեն
Ֆինանսական համակարգում փորձառու գործադիր ղեկավար։
Աշխատել է որպես առևտրային բանկի Վարչության նախագահ, ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական Վերահսկողության վարչությունում զբաղեցրել է ղեկավար պաշտոն։
Կորպորատիվ կառավարման, ֆինանսական, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի, համապատասխանության և պատժամիջոցների ոլորտում ունի ավելի քան 25 տարվա փորձ։
Գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի ֆինանսական ոլորտին վերաբերվող միջազգային պահանջների ներդրման աշխատանքներին, համակարգել է միջազգային կառույցների կողմից այդ պահանջների մասով ուսումնասիրություններին ու գնահատումներին։
Ունի տնտեսագետի և իրավաբանի մասնագիտություն, միջազգային բազմաթիվ որակավորումներ։
Տաթևիկ Կարապետյան, CAMS, CGSS
Փոխտնօրեն, որակի գծով պատասխանատու
ACAMS միջազգային ասոցիացիայի անդամ, որակավորված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և պատժամիջոցների համապատասխանության մասնագետ՝ բանկային համակարգում ավելի քան տասնհինգ տարվա աշխատանքային փորձով։
Fin-Tech համակարգերի ներդրման, ինտեգրման, ինչպես նաև E-KYC և FATCA գործընթացների օպտիմիզացման մասնագետ։
Ունի տնտեսագետի և լեզվաբանի մասնագիտություն։
Արամ Զաքարյան, CAMS, CGSS, ICA
Կապիտալի շուկայի մասնակիցների
խորհրդատվության տնօրեն
ACAMS միջազգային ասոցիացիայի անդամ, որակավորված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և պատժամիջոցների համապատասխանության մասնագետ։
Աշխատել է որպես իրավախորհրդատու, Փողերի լվացման դեմ պայքարի ավագ վերլուծաբան։
Ունի իրավաբանի մասնագիտություն, միջազգային բազմաթիվ որակավորումներ։
Գևորգ Գրիգորյան, CAMS, ICA
Ֆինանսական հաստատությունների
խորհրդատվության տնօրինության տնօրեն
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և համապատասխանության ոլորտի փորձառու մասնագետ։
Աշխատել է ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնում, ինչպես նաև բանկային ոլորտում՝ զբաղեցնելով ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և համապատասխանության ապահովման ուղղությամբ ղեկավար պաշտոններ։
Ունի տնտեսագետի մասնագիտություն և բազմամյա փորձ ՓԼ/ԱՖ ռիսկերի գնահատման, վերլուծությունների իրականացման, համապատասխանության գործընթացների զարգացման և թիմերի կառավարման ոլորտներում։
Անժելա Կարապետյան, CAMS
Կապիտալի շուկայի մասնակիցների
խորհրդատվության ավագ վերլուծաբան
Ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում հաճախորդների սպասարկման, ՀՀ օրենսդրության, ինչպես նաև միջազգային ստանդարտների հիման վրա AML/CFT, CDD, KYC (և հարակից այլ) ընթացակարգերի մշակման։
Ունի հաշվապահի և տնտեսագետի մասնագիտություն։
Արևհատ Հոխանյան
Վերլուծաբան-խորհրդատու
Ֆինանսական հաստատությունների
խորհրդատվության տնօրինություն
Ավելի քան 6 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում և ֆինանսական ոլորտում՝ հաճախորդների սպասարկման, ֆինանսական գործառնությունների իրականացման, հաշվապահական հաշվառման և ֆինանսական ռիսկերի կառավարման ուղղություններով։
Ներկայումս անցնում է ICA մասնագիտական սերտիֆիկացման նախապատրաստական փուլը:
Ունի հաշվապահի և տնտեսագետի մասնագիտություն։






