Արտավազդ Սարգսյան
Գործադիր տնօրեն
Ֆինանսական համակարգում փորձառու գործադիր ղեկավար։
Աշխատել է որպես առևտրային բանկի Վարչության նախագահ, ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական Վերահսկողության վարչությունում զբաղեցրել է ղեկավար պաշտոն։
Կորպորատիվ կառավարման, ֆինանսական, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի, համապատասխանության և պատժամիջոցների ոլորտում ունի ավելի քան 25 տարվա փորձ։
Գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի ֆինանսական ոլորտին վերաբերվող միջազգային պահանջների ներդրման աշխատանքներին, համակարգել է միջազգային կառույցների կողմից այդ պահանջների մասով ուսումնասիրություններին ու գնահատումներին։
Ունի տնտեսագետի և իրավաբանի մասնագիտություն, միջազգային բազմաթիվ որակավորումներ։
Տաթևիկ Կարապետյան, CAMS, CGSS
Ավագ խորհրդատու
ACAMS միջազգային ասոցիացիայի անդամ, որակավորված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և պատժամիջոցների համապատասխանության մասնագետ՝ բանկային համակարգում ավելի քան տասնհինգ տարվա աշխատանքային փորձով։
Fin-Tech համակարգերի ներդրման, ինտեգրման, ինչպես նաև E-KYC և FATCA գործընթացների օպտիմիզացման մասնագետ։
Ունի տնտեսագետի և լեզվաբանի մասնագիտություն։
Արամ Զաքարյան, CAMS, CGSS, ICA
Ավագ խորհրդատու
ACAMS միջազգային ասոցիացիայի անդամ, որակավորված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և պատժամիջոցների համապատասխանության մասնագետ։
Աշխատել է որպես իրավախորհրդատու, Փողերի լվացման դեմ պայքարի ավագ վերլուծաբան։
Ունի իրավաբանի մասնագիտություն, միջազգային բազմաթիվ որակավորումներ։