AB Partners ֆինանսական, համապատասխանության և իրավական ռիսկերի հարցերով մասնագիտացված խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մասնագետի` ՓԼ/ԱՖ դեմ պայքարի վերլուծաբանի հաստիքը համալրելու համար:
Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդների պատշաճ ուսումնասիրության ընթացքում իրականացվող վերլուծությունների պատրաստում
- Ֆինանսական գործարքների պատշաճ ուսումնասիրություն, եզրակացության տրամադրում
- Ընկերության հաճախորդներին ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և միջազգային պատժամիջոցների համապատասխանության հարցով ընթացիկ խորհրդատվության և մեկնաբանությունների տրամադրում,
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և միջազգային պատժամիջոցների համապատասխանության մասով ուսումնական նյութերի պատրաստման, հարցաշարերի կազմման և ուսուցումների կազմակերպման աջակցություն
- Ֆինանսական հաստատությունների ներքին իրավական ակտերի մշակման աջակցություն,
- Նշված գործառույթի հետ կապված իր ղեկավարից ստացած այլ աշխատանքային պարտականությունների իրականացում։
Մասնագիտական պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական կամ ֆինանսական
- Ֆինանսական ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Ֆինանսական ոլորտը կարգավորող օրենքների, ենթաօրենսդրական ակտերի պատշաճ իմացություն,
- CAMS կամ ICA որակավորման առկայություն
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (MS Office (Excel, Word), Outlook), տվյալների մուտքագրման և գրավոր հաղորդակցության հմտություններ։
Ներկայացված պահանջներին համապատասխանող անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը info@abpartners.am էլեկտրոնային հասցեին։