«ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և միջազգային պատժամիջոցների» թեմայով սեմինար Յունիբանկի աշխատակիցների համար


14․12․2023թ․–ին AB Partners-ի կողմից անց է կացվել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և միջազգային պատժամիջոցների թեմայով սեմինար, որն ուղղված էր տվյալ ոլորտում մասնակիցների գիտելիքների ընդլայնմանը, ֆինանսական գործարքների անվտանգության և արդյունավետության ապահովմանը։

Սեմինարի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հիմնական ասպեկտներին, պատժամիջոցների համապատասխանության մասով տրամադրել տեղեկատվություն ոլորտի վերջին զարգացումների, ամենաարդիական խնդիրների և գործող պահանջների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացնել ֆինանսական հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանն ուղղված բարձր ռիսկային գործարքներին և կասկածելիության չափանիշներին։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության և Յունիբանկի ղեկավարությանը՝ համագործակցության և ընձեռնված հնարավորության համար։