Ուրախ ենք հայտնել 12 դասից բաղկացած 6 շաբաթ տևողությամբ CAMS (Certified Anti-Money Laundering Specialist) քննության նախապատրաստական դասընթացի ավարտի մասին:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք միասին անցել ենք նախապատրաստման ինտենսիվ գործընթաց, որն իր մեջ ներառում էր փողերի լվացման և ֆինանսական խարդախությունների դեմ պայքարի մեթոդների խորը վերլուծություն։ Մասնակիցները ծանոթացել են ոլորտի հիմնական հասկացությունների և արդյունավետ պայքարի ռազմավարության հետ՝ հիմնվելով տարբեր սցենարների և իրական դեպքերի վերլուծության վրա։ Բոլոր մասնակիցները հաջողությամբ ավարտել են դասընթացը և արժանացել վկայականների:
Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դասընթացին, և վստահ ենք, որ ստացած գիտելիքները հզոր գործիք կդառնան նրանց մասնագիտական աճի ճանապարհին:
Մենք պատրաստ ենք փողերի լվացման դեմ պայքարի նոր մարտահրավերներին:
Նոր ձեռքբերումներն ու հաջողությունները դեռ առջևում են:
photo1699977230 5 1 e1702636358466
1700046337615 1 scaled e1702636390469