«Փողերի լվացում»․ տերմինի ծագման պատմությունը

«Փողերի լվացում» (money laundering)՝ տերմին, որը մեր ժամանակներում լայնորեն կիրառվում է ֆինանսական և իրավաբանական ոլորտներում: Այն իրենից ենթադրում է մի գործընթաց, որի ընթացքում քողարկվում է միջոցների ծագման իրական աղբյուրը, իսկ ապօրինի ձեռք բերված միջոցները ներկայացվում են որպես օրինական։

Իսկ ինչու՞ հենց «փողերի լվացում» և որտեղի՞ց է սկսվում տերմինի ծագման պատմությունը

Փողերի լվացման պատմությունը սկիզբ է առնում անցյալ դարի քսանականների ամերիկյան մաֆիայի ժամանակներից: Տերմինի օգտագործման առաջին դեպքերից մեկը կապված է Ալֆոնս Գաբրիել Կապոնեի անվան հետ: 1920-30 թթ․ Ալ Կապոնեի գործունեության հիմնական ոլորտը ալկոհոլի ապօրինի առևտուրն էր։ Նա անօրինական ճանապարհով ստացված գումարներին օրինական տեսք տալու նպատակով ստեղծում է լվացքատների ցանց, որոնց գործունեությունից ստացված համեմատաբար փոքր «մաքուր» եկամուտներին էլ խառնվում են ապօրինի ճանապարհով ստացված միջոցները․ «կեղտոտ» փողերը բառացիորեն լվացվում և փոխանցվում են Ալ Կապոնեի բանկային հաշիվներին։ Այստեղից էլ տերմինը սկսում է խորհրդանշել ապօրինի ստացված փողերի «մաքրման» գործընթաց օրինական բիզնեսի միջոցով, և գործածության մեջ է մտնում «փողերի լվացում» արտահայտությունը։

Ժամանակի ընթացքում «փողերի լվացում» հասկացությունն ավելի լայն սահմաններ է ձեռք բերում։ 1970 թվականին ԱՄՆ-ն ընդում Է փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքը՝ ֆինանսական հաստատություններից պահանջելով հայտնել կասկածելի գործարքների մասին։ Հենց դա էլ դառնում է ֆինանասկանան հանցագործությունների դեմ պայքարի միջազգային համակարգի ստեղծման առաջին կարևոր քայլերից մեկը։

2024-01-10T09:54:46+04:00