AB Partners ընկերությունը աշխատանքի է հրավիրում ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մասնագետի` ՓԼ/ԱՖ դեմ պայքարի վերլուծաբանի հաստիքը համալրելու համար:
Աշխատանքային պարտականություններն են՝
- Համապատասխանության ռիսկերի բացահայտում, գնահատում և վերլուծությունների իրականացում,
- Հաճախորդի գործարար բնութագրի, անձի կենսական շահերի կենտրոնի, եկամուտների և միջոցների գոյացման աղբյուրի ուսումնասիրություն, եզրակացության տրամադրում,
- Գործարքի պատշաճ ուսումնասիրություն, եզրակացության տրամադրում,
- Ֆինանսական հաստատությունների ներքին իրավական ակտերի մշակման աջակցում,
- ՓԼ/ԱՖ դասընթացների նյութերի մշակման, հարցաշարերի կազմման և դրանց անցկացման հետ կապված աշխատանքների իրականացման գործընթացների աջակցում,
- Իր աշխատանքային պարտականությունների հետ կապված այլ գործառույթների իրականացում։
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
- Ֆինանսական ոլորտը կարգավորող օրենքների, օրենսդրական ակտերի պատշաճ իմացություն,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (MS Office (Excel, Word), Outlook), տվյալների մուտքագրման և գրավոր հաղորդակցության հմտություններ,
- Հաշվետվությունների կազմման և փաստաթղթաշրջանառության պատշաճ իրականացման հմտություններ,
- CAMS կամ ICA որակավորման առկայությունը կամ առաջիկայում այն հանձնելու պատրաստակամությունը կդիտվեն որպես առավելություն։
Ներկայացված պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը info@abpartners.am էլեկտրոնային հասցեին։
Մենք մշտապես ուրախ ենք համալրել մեր թիմը փորձառու և հմուտ մասնագետներով։