AB Partners-ը մեկնարկում է 12 դասից բաղկացած 6 շաբաթ տևողությամբ CAMS (Certified Anti-Money Laundering Specialist) քննության հերթական դասընթացը:
Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստվում են հանձնել քննությունը կամ պարզապես ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում:
CAMS-ը միջազգայնորեն ճանաչված սերտիֆիկացում է, որն առաջարկվում է փողերի լվացման դեմ պայքարի հավաստագրված մասնագետների ասոցիացիայի (ACAMS) կողմից և բարձր է գնահատվում ՓԼ/Աֆ դեմ պայքարի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ոլորտում:
Դասընթացի ծրագիրը մշակվել է մեր ընկերության ավագ խորհրդատուներ Տաթևիկ Կարապետյանի և Արամ Զաքարյանի, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի Համապատասխանության ծառայության ղեկավար Անի Գոյունյանի կողմից, ովքեր Հայաստանում առաջիններից են հաջողությամբ հաղթահարել CAMS որակավորման քննությունը և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ունեն երկարամյա փորձ:
Դասընթացը ներառում է և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ.
- Դասընթացի ծրագիրը բաղկացած է 12 դասից
- Դասերն անց են կացվելու ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ յուրաքանչյուրը երկու ժամ տևողությամբ
- Տրամադրվելու են որակյալ ուսումնական նյութեր, մեր մասնագետների կողմից կազմված թեստեր և գործնական առաջադրանքներ
- Երկու միջանկյալ քննություն՝ բաղկացած 60 հարցից
- Մեկ անվճար ամփոփիչ դաս՝ բաղկացած քննական թեստի օրինակով կազմված հարցաշարից
- Դասընթացի արժեքը՝ 280.000 ՀՀ դրամ, նույն ընկերությունից երկու և ավելի թեկնածուների դեպքում՝ 240.000 ՀՀ դրամ
- Անցակցման վայրը՝ Վազգեն Սարգսյան 10, Պիացցա Գրանդե, առաջին հարկ, «AB Partners»-ի գրասենյակ
Դասընթացի ժամանակացույց
Սեպտեմբեր
-
Սեպտեմբերի 2, չորեքշաբթի — Դաս 1
- Սեպտեմբերի 4, ուրբաթ — Դաս 2
- Սեպտեմբերի 7, երկուշաբթի — Դաս 3
- Սեպտեմբերի 9, չորեքշաբթի — Դաս 4
- Սեպտեմբերի 11, ուրբաթ — Դաս 5
- Սեպտեմբերի 14, երկուշաբթի — Դաս 6
- Սեպտեմբերի 16, չորեքշաբթի — Դաս 7
- Սեպտեմբերի 18, ուրբաթ — Դաս 8
- Սեպտեմբերի 23, չորեքշաբթի — Դաս 9
- Սեպտեմբերի 25, ուրբաթ — Դաս 10
- Սեպտեմբերի 28, երկուշաբթի — Դաս 11
Հոկտեմբեր
- Հոկտեմբերի 5, երկուշաբթի — Դաս 12
- Հոկտեմբերի 7, չորեքշաբթի — Ամփոփիչ թեստ
Ծրագիրը մեկնարկում է 2026 թվականի սեպտեմբերի 2-ին։
Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ CAMS դասըթացի գրանցում։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ`
📞 +374 99703003
📧 info@abpartners.am