AB Partners-ը մեկնարկում է 12 դասից բաղկացած 6 շաբաթ տևողությամբ CAMS (Certified Anti-Money Laundering Specialist) քննության հերթական դասընթացը:

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստվում են հանձնել քննությունը կամ պարզապես ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում:

CAMS-ը միջազգայնորեն ճանաչված սերտիֆիկացում է, որն առաջարկվում է փողերի լվացման դեմ պայքարի հավաստագրված մասնագետների ասոցիացիայի (ACAMS) կողմից և բարձր է գնահատվում ՓԼ/Աֆ դեմ պայքարի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ոլորտում:

Դասընթացի ծրագիրը մշակվել է մեր ընկերության ավագ խորհրդատուներ Տաթևիկ Կարապետյանի և Արամ Զաքարյանի, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի Համապատասխանության ծառայության ղեկավար Անի Գոյունյանի կողմից, ովքեր Հայաստանում առաջիններից են հաջողությամբ հաղթահարել CAMS որակավորման քննությունը և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ունեն երկարամյա փորձ:

Դասընթացը ներառում է և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ.

  • Դասընթացի ծրագիրը բաղկացած է 12 դասից
  • Դասերն անց են կացվելու ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ յուրաքանչյուրը երկու ժամ տևողությամբ
  • Տրամադրվելու են որակյալ ուսումնական նյութեր, մեր մասնագետների կողմից կազմված թեստեր և գործնական առաջադրանքներ
  • Երկու միջանկյալ քննություն՝ բաղկացած 60 հարցից
  • Մեկ անվճար ամփոփիչ դաս՝ բաղկացած քննական թեստի օրինակով կազմված հարցաշարից
  • Դասընթացի արժեքը՝ 280.000 ՀՀ դրամ, նույն ընկերությունից երկու և ավելի թեկնածուների դեպքում՝ 240.000 ՀՀ դրամ
  • Անցակցման վայրը՝ Վազգեն Սարգսյան 10, Պիացցա Գրանդե, առաջին հարկ, «AB Partners»-ի գրասենյակ

Դասընթացի ժամանակացույց

Սեպտեմբեր

  • Սեպտեմբերի 2, չորեքշաբթի — Դաս 1

  • Սեպտեմբերի 4, ուրբաթ — Դաս 2
  • Սեպտեմբերի 7, երկուշաբթի — Դաս 3
  • Սեպտեմբերի 9, չորեքշաբթի — Դաս 4
  • Սեպտեմբերի 11, ուրբաթ — Դաս 5
  • Սեպտեմբերի 14, երկուշաբթի — Դաս 6
  • Սեպտեմբերի 16, չորեքշաբթի — Դաս 7
  • Սեպտեմբերի 18, ուրբաթ — Դաս 8
  • Սեպտեմբերի 23, չորեքշաբթի — Դաս 9
  • Սեպտեմբերի 25, ուրբաթ — Դաս 10
  • Սեպտեմբերի 28, երկուշաբթի — Դաս 11

Հոկտեմբեր

  • Հոկտեմբերի 5, երկուշաբթի — Դաս 12
  • Հոկտեմբերի 7, չորեքշաբթի — Ամփոփիչ թեստ

Ծրագիրը մեկնարկում է 2026 թվականի սեպտեմբերի 2-ին։

Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ CAMS դասըթացի գրանցում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ`

📞 +374 99703003

📧 info@abpartners.am