Նորություններ

Նորություններ

Նորություններ2023-12-19T14:25:00+04:00

«ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և միջազգային պատժամիջոցների» թեմայով սեմինար Յունիբանկի աշխատակիցների համար

«ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և միջազգային պատժամիջոցների» թեմայով սեմինար Յունիբանկի աշխատակիցների համար 14․12․2023թ․–ին AB Partners-ի կողմից անց է կացվել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և միջազգային պատժամիջոցների թեմայով սեմինար, որն ուղղված էր տվյալ ոլորտում մասնակիցների գիտելիքների ընդլայնմանը, ֆինանսական գործարքների անվտանգության և արդյունավետության ապահովմանը։ Սեմինարի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հիմնական ասպեկտներին, պատժամիջոցների համապատասխանության մասով տրամադրել տեղեկատվություն ոլորտի վերջին զարգացումների, ամենաարդիական խնդիրների և գործող պահանջների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացնել ֆինանսական հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանն ուղղված բարձր ռիսկային գործարքներին և կասկածելիության[...]

By |15 Դեկտեմբերի, 2023|Categories: Իրադարձություններ, Նորություններ|Մեկնաբանությունները կասեցված են «ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և միջազգային պատժամիջոցների» թեմայով սեմինար Յունիբանկի աշխատակիցների համար-ում

Ավարտվել է CAMS սերտիֆիկացման նախապատրաստական ծրագիրը

Ուրախ ենք հայտնել 12 դասից բաղկացած 6 շաբաթ տևողությամբ CAMS (Certified Anti-Money Laundering Specialist) քննության նախապատրաստական դասընթացի ավարտի մասին: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք միասին անցել ենք նախապատրաստման ինտենսիվ գործընթաց, որն իր մեջ ներառում էր փողերի լվացման և ֆինանսական խարդախությունների դեմ պայքարի մեթոդների խորը վերլուծություն։ Մասնակիցները ծանոթացել են ոլորտի հիմնական հասկացությունների և արդյունավետ պայքարի ռազմավարության հետ՝ հիմնվելով տարբեր սցենարների և իրական դեպքերի վերլուծության վրա։ Բոլոր մասնակիցները հաջողությամբ ավարտել են դասընթացը և արժանացել վկայականների: Շնորհավորում ենք[...]

By |13 Դեկտեմբերի, 2023|Categories: Իրադարձություններ|Մեկնաբանությունները կասեցված են Ավարտվել է CAMS սերտիֆիկացման նախապատրաստական ծրագիրը-ում

«Փողերի լվացում»․ տերմինի ծագման պատմությունը

«Փողերի լվացում»․ տերմինի ծագման պատմությունը «Փողերի լվացում» (money laundering)՝ տերմին, որը մեր ժամանակներում լայնորեն կիրառվում է ֆինանսական և իրավաբանական ոլորտներում: Այն իրենից ենթադրում է մի գործընթաց, որի ընթացքում քողարկվում է միջոցների ծագման իրական աղբյուրը, իսկ ապօրինի ձեռք բերված միջոցները ներկայացվում են որպես օրինական։ Իսկ ինչու՞ հենց «փողերի լվացում» և որտեղի՞ց է սկսվում տերմինի ծագման պատմությունը Փողերի լվացման պատմությունը սկիզբ է առնում անցյալ դարի քսանականների ամերիկյան մաֆիայի ժամանակներից: Տերմինի օգտագործման առաջին դեպքերից մեկը կապված է Ալֆոնս Գաբրիել Կապոնեի[...]

By |1 Դեկտեմբերի, 2023|Categories: Նորություններ, Վերլուծական նյութեր|Մեկնաբանությունները կասեցված են «Փողերի լվացում»․ տերմինի ծագման պատմությունը-ում

Տնտեսական պատժամիջոցներ․ տեսակները, կիրառման հիմնավորումները, ազդեցությունը և մարտահրավերները

Ներածություն Վերջին տարիներին միջազգային կառույցների և կառավարությունների կողմից սահմանվող Տնտեսական պատժամիջոցները դարձել են միջազգային դիվանագիտության կարևոր գործիքներից մեկը, իսկ մեծ պետությունների համար նաև արտաքին քաղաքականության մաս։ Դրանք որպես կանոն նպատակ են ունենում ազդելու այլ երկրների իշխանությունների վրա՝ ակնկալելով վերջիններիս կողմից միջազգային նորմերի և օրենքների պահպանում։ Պատժամիջոցները ուժի կիրառման այլընտրանք են և նպատակ ունեն պատժամիջոցներում ներառված անձաց, կազմակերպությունների, պետական կառույցների նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով փոխել երկրի վարքագիծը կամ արտաքին քաղաքականությունը։ Թեև վերջին մի քանի տասնամյակների ընթացքում պատժամիջոցների կիրառման մեթոդները զգալիորեն փոխվել[...]

By |2 Հոկտեմբերի, 2023|Categories: Նորություններ, Վերլուծական նյութեր|Մեկնաբանությունները կասեցված են Տնտեսական պատժամիջոցներ․ տեսակները, կիրառման հիմնավորումները, ազդեցությունը և մարտահրավերները-ում

AB Partners-ը փնտրում է վերլուծաբան

AB Partners ընկերությունը աշխատանքի է հրավիրում ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մասնագետի` ՓԼ/ԱՖ դեմ պայքարի վերլուծաբանի հաստիքը համալրելու համար: Աշխատանքային պարտականություններն են՝ Համապատասխանության ռիսկերի բացահայտում, գնահատում և վերլուծությունների իրականացում, Հաճախորդի գործարար բնութագրի, անձի կենսական շահերի կենտրոնի, եկամուտների և միջոցների գոյացման աղբյուրի ուսումնասիրություն, եզրակացության տրամադրում, Գործարքի պատշաճ ուսումնասիրություն, եզրակացության տրամադրում, Ֆինանսական հաստատությունների ներքին իրավական ակտերի մշակման աջակցում, ՓԼ/ԱՖ դասընթացների նյութերի մշակման, հարցաշարերի կազմման և դրանց անցկացման հետ կապված աշխատանքների իրականացման գործընթացների աջակցում, Իր աշխատանքային պարտականությունների հետ կապված այլ գործառույթների իրականացում։[...]

By |7 Սեպտեմբերի, 2023|Categories: Իրադարձություններ, Նորություններ|Մեկնաբանությունները կասեցված են AB Partners-ը փնտրում է վերլուծաբան-ում

CAMS որակավորման քննության նախապատրաստական դասընթաց

AB Partners-ը մեկնարկում է 12 դասից բաղկացած 6 շաբաթ տևողությամբ CAMS (Certified Anti-Money Laundering Specialist) դասընթաց: Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստվում են հանձնել քննությունը կամ պարզապես ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում: CAMS-ը միջազգայնորեն ճանաչված սերտիֆիկացում է, որն առաջարկվում է փողերի լվացման դեմ պայքարի հավաստագրված մասնագետների ասոցիացիայի (ACAMS) կողմից և բարձր է գնահատվում ՓԼ/Աֆ դեմ պայքարի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ոլորտում: Դասընթացի ծրագիրը մշակվել է[...]

By |31 Օգոստոսի, 2023|Categories: Իրադարձություններ, Նորություններ|Մեկնաբանությունները կասեցված են CAMS որակավորման քննության նախապատրաստական դասընթաց-ում
Go to Top