Համապատասխանության գործառույթի սկզբունքները և կառավարման արդյունավետությունը
Համապատասխանության գործառույթի սկզբունքները և կառավարման արդյունավետությունը Այս վերլուծությամբ AB Partners ընկերության կողմից ներկայացվում են Համապատասխանության գործառույթի սկզբունքներն ու կառավարման արդյունավետությունը, որը ֆինանսական կազմակերպություններում «Համապատասխանության գործառույթի նպատակներն ու առանձնահատկությունները» վերտառությամբ մեր նախորդ վերլուծության տրամաբանական շարունակությունն է։ Համապատասխանության գործառույթի սկզբունքները բանկերի համար բավականին համապարփակ ձևով սահմանված են Բանկային վերահսկողության Բազելյան Կոմիտեի հրապարակած «Համապատասխանությունը և համապատասխանության գործառույթը բանկերում» [...]