Վերլուծական նյութեր

Վերլուծական նյութեր

Վերլուծական նյութեր2023-12-19T14:27:18+04:00

Տնտեսական պատժամիջոցներ․ տեսակները, կիրառման հիմնավորումները, ազդեցությունը և մարտահրավերները

Ներածություն Վերջին տարիներին միջազգային կառույցների և կառավարությունների կողմից սահմանվող Տնտեսական պատժամիջոցները դարձել են միջազգային դիվանագիտության կարևոր գործիքներից մեկը, իսկ մեծ պետությունների համար նաև արտաքին քաղաքականության մաս։ Դրանք որպես կանոն նպատակ են ունենում ազդելու այլ երկրների իշխանությունների վրա՝ ակնկալելով վերջիններիս կողմից միջազգային նորմերի և օրենքների պահպանում։ Պատժամիջոցները ուժի կիրառման այլընտրանք են և նպատակ ունեն պատժամիջոցներում ներառված անձաց, կազմակերպությունների, պետական կառույցների նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով փոխել երկրի վարքագիծը կամ արտաքին քաղաքականությունը։ Թեև վերջին մի քանի տասնամյակների ընթացքում պատժամիջոցների կիրառման մեթոդները զգալիորեն փոխվել[...]

Համապատասխանության գործառույթի սկզբունքները և կառավարման արդյունավետությունը

Համապատասխանության գործառույթի սկզբունքները և կառավարման արդյունավետությունը Այս վերլուծությամբ AB Partners ընկերության կողմից ներկայացվում են Համապատասխանության գործառույթի սկզբունքներն ու կառավարման արդյունավետությունը, որը ֆինանսական կազմակերպություններում «Համապատասխանության գործառույթի նպատակներն ու առանձնահատկությունները» վերտառությամբ մեր նախորդ վերլուծության տրամաբանական շարունակությունն է։ Համապատասխանության գործառույթի սկզբունքները բանկերի համար բավականին համապարփակ ձևով սահմանված են Բանկային վերահսկողության Բազելյան Կոմիտեի հրապարակած «Համապատասխանությունը և համապատասխանության գործառույթը բանկերում» վերտառությամբ ուղեցույցում (Այսուհետ՝ Ուղեցույց)։ Ուղեցույցի սահմանումներն ու կարգավորման տրամաբանությունը հանգում են այն եզրակացությանը, որ բանկերում Համապատասխանությունը նախ և առաջ կառավարման մշակույթ է։ Համապատասխանությունը պետք է[...]

Համապատասխանության գործառույթի նպատակը և ներքին աուդիտի ու այլ ստորաբաժանումներից տարբերությունները

Ո՞րն է համապատասխանության գործառույթի նպատակը և ինչո՞վ է այն տարբերվում այլ ստորաբաժանումների գործառույթներից Ժամանակակից աշխարհում կորպորատիվ կառավարման մշակույթ ունեցող կազմակերպություններում մեծ կարևորություն է տրվում Համապատասխանության գործառույթին։ Սույն վերլուծությամբ AB Partners ընկերությունը ներկայացնում է, թե որն է ֆինանսական հաստատություններում Համապատասխանության գործառույթի իրականացման նպատակը, տարբերությունը ներքին աուդիտի և այլ ստորաբաժանումների գործառույթներից: Հաջորդ վերլուծություններում կանդրադառնանք նաև Համապատասխանության գործառույթի գործունեության սկզբունքներին և կառավարման արդյունավետությանը։ Համապատասխանության գործառույթի նպատակն է համոզվել, որ կազմակերպությունը գործում է իր միջավայրի պահանջներին, այն է՝ գործող օրենքներին, կարգերին, ներքին իրավական ակտերին,[...]

Go to Top