FATF․ «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի» ձևավորումը
FATF․ «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի» ձևավորումը Նախորդ հրապարակման մեջ խոսել ենք փողերի լվացման դեմ պայքարի զարգացման առաջին փուլի մասին, որտեղ, ինչպես նշվեց, ոլորտի կարգավորման համար առանցքային նշանակություն ունեին Վիեննայի և Ստրասբուրգի կոնվենցիաներն ու դրանցում տեղ գտած դրույթները։ ՓԼ դեմ պայքարի զարգացման հետագա ընթացքը կապված է Փարիզում «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի» (Financial Action Task Force-FATF) ձևավորման հետ, որն էլ հետագայում դարձավ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ստանդարտների և մեխանիզմների մշակման համաշխարհային մակարդակով կարևորագույն մարմիններից մեկը: FATF-ը ձևավորվել է 1989 թվականի հուլիսին[...]
Փողերի լվացում․ ՓԼ դեմ պայքարի զարգացման պատմությունը
ՓԼ դեմ պայքարի զարգացման պատմությունը Ինչպես արդեն գիտենք, «փողերի լվացում» տերմինի ծագումը կապվում է Ալֆոնս Գաբրիել Կապոնեի անվան հետ, որն իր ստեղծած լվացքատների ցանցի օգնությամբ խառնում էր հանցավոր գործունեությունից ստացված եկամուտները օրինական կանխիկ եկամուտի հետ և այդպիսով «լվանում», այսինքն՝ օրինականացնում դրանք: Ավելի ուշ՝ քսաներորդ դարի 80-90-ական թվականներին, աշխարհի շատ երկրներում փողերի լվացման դեմ պայքարի հիմնախնդիրը դարձավ ավելի արդիական, իսկ այսօր այն արդեն համաշխարհային մակարդակով կարևորագույն խնդիրներից է։ Փողերի լվացման դեմ պայքարի պատմության առաջին փուլն ի սկզբանե կապված էր[...]
«Փողերի լվացում»․ տերմինի ծագման պատմությունը
«Փողերի լվացում»․ տերմինի ծագման պատմությունը «Փողերի լվացում» (money laundering)՝ տերմին, որը մեր ժամանակներում լայնորեն կիրառվում է ֆինանսական և իրավաբանական ոլորտներում: Այն իրենից ենթադրում է մի գործընթաց, որի ընթացքում քողարկվում է միջոցների ծագման իրական աղբյուրը, իսկ ապօրինի ձեռք բերված միջոցները ներկայացվում են որպես օրինական։ Իսկ ինչու՞ հենց «փողերի լվացում» և որտեղի՞ց է սկսվում տերմինի ծագման պատմությունը Փողերի լվացման պատմությունը սկիզբ է առնում անցյալ դարի քսանականների ամերիկյան մաֆիայի ժամանակներից: Տերմինի օգտագործման առաջին դեպքերից մեկը կապված է Ալֆոնս Գաբրիել Կապոնեի[...]