«ABPartners» ֆինանսական, համապատասխանության և իրավական ռիսկերի հարցերով մասնագիտացված խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մասնագետի՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի վերլուծաբանի հաստիքը համալրելու համար:
Աշխատանքային պարտականություններ
• Հաճախորդների պատշաճ ուսումնասիրության ընթացքում իրականացվող վերլուծությունների պատրաստում
• Ֆինանսական գործարքների պատշաճ ուսումնասիրություն, եզրակացության տրամադրում
• Ընկերության հաճախորդներին ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և միջազգային պատժամիջոցների համապատասխանության հարցով ընթացիկ խորհրդատվության և մեկնաբանությունների տրամադրում
• ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և միջազգային պատժամիջոցների համապատասխանության մասով ուսումնական նյութերի պատրաստման, հարցաշարերի կազմման և ուսուցումների կազմակերպման աջակցություն
• Ֆինանսական հաստատությունների ներքին իրավական ակտերի մշակման աջակցություն, նշված գործառույթի հետ կապված իր ղեկավարից ստացած այլ աշխատանքային պարտականությունների իրականացում
Մասնագիտական պահանջներ
• Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական կամ ֆինանսական
• Ֆինանսական ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
• Ֆինանսական ոլորտը կարգավորող օրենքների, ենթաօրենսդրական ակտերի պատշաճ իմացություն
•CAMS կամ ICA որակավորման առկայություն (ցանկալի է)
• Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
• Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (MS Office (Excel, Word), Outlook)
• Տվյալների մուտքագրման և գրավոր հաղորդակցության հմտություններ
Ներկայացված պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը info@abpartners.am էլեկտրոնային հասցեին: