AB Partners-ը կազմակերպում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար և պատժամիջոցների համապատասխանություն ներքին աուդիտի անդամների համար» թեմայով 2-օրյա սեմինար։
Թիրախային խումբ՝
- ներքին աուդիտի ղեկավար և անդամներ
- ռիսկերի կառավարիչ և մասնագետներ
- համապատասխանության ղեկավար և մասնագետներ
Թրեյներ՝ Տաթևիկ Կարապետյան, AB Partners ըկերության Ֆինանսական հաստատությունների խորհրդատվական տնօրեն, որակավորված փողերի լվացման և գլոբալ պատժամիջոցերի մասնագետ (CAMS,CGSS)։
Օր 1․ ՓԼ/ԱՖ դեմ պայքար
Տևողությունը՝ 2 ժամ
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ծրագիրն ու բաղադրիչները § ՓԼ/ԱՖ ռիսկերի նույնականացումը, գնահատումը և կառավարումը
- Ներքին իրավական ակտերի, և գործաընթացների նկատմամբ առկա հսկողության համակարգը
- Ներքին աուդիտի դերն ու պարտականությունները ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համատեքստում
- Ներքին աուդիտի կողմից ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ծրագրի գնահատումը, այդ թվում՝ ներքին հսկողության համակարգը, տեխնիկա-ծրագրային հագեցվածությունն ու արդյունավետությունը, անձնակազմի համար իրականացվող ուսուցումները
- Ներքին աուդիտի կողմից Բանկի ՓԼ/ԱՖ ռիսկերի վերլուծության արդյունավետության գահատումը
- Ներքին հսկողության եռաստիճան համակագը
Օր 2․ Միջազգային պատժամիջոցներ
Տևողությունը՝ 2 ժամ
- Միջազգային պատժամիջոցները և Հայաստանը
- Միջազգային պատժամիջոցների՝ ֆինանսական հաստատություններին վերաբերելի ծրագրերը, կիրառող մարմինները, մոտեցումները
- Միջազգային պատժամիջոցների ռիսկերի նույնականացումը, գնահատումը և կառավարումը, շրջանցման հետևանքները
- Ներքին աուդիտի կողմից միջազգային պատժամիջոցների ծրագրի արդյունավետության գնահատումը
Հարց ու պատասխան՝ 15 րոպե
- Անցկացման օրերը՝ նոյեմբերի 26 և 28
- Ժամը՝ 18:30 – 20:30
- Անցկացման վայրը՝ Վազգեն Սարգսյան 10, ՊիացցաԳրանդե, առաջին հարկ, «AB Partners»-ի գրասենյակ
- Արժեքը՝ 69․000 ՀՀ դրամ
Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ Սեմինար ներքին աուդիտի անդամների համար
Կամ կապ հաստատել մեզ հետ՝
📞 +374 99 703 003
📩 info@abpartners.am