CGSS-ը (Certified Global Sanctions Specialist) ACAMS (Association of Certified Anti-Money Laundering Specialists) ասոցիացիայի կողմից տրամադրվող միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկատ է, որը նախատեսված է ֆինանսական ոլորտի, համապատասխանության և պատժամիջոցների հետ կապված ռիսկերի կառավարման համակարգերի մասնագետների համար։
Ինչի՞ց է բաղկացած CGSS-ի ծրագիրը.
- Պատժամիջոցների իրավական հիմքերը և կարգավորումները։
- Տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների պատժամիջոցների համակարգերը (օրինակ՝ OFAC, UN, EU):
- Պատժամիջոցների կիրառումը բիզնեսում և ֆինանսական կառույցներում։
- Ռիսկերի կառավարման և պատժամիջոցների համապատասխանության չափանիշների հնարավոր խախտումների կանխման ռազմավարությունները։
Ի՞նչ կտա Ձեզ CGSS սերտիֆիկացումը․
- Դուք կարող եք ձեռք բերել միջազգային ճանաչում ունեցող որակավորում, ինչը հնարավորություն կտա Ձեզ դառնալ ոլորտում առաջիններից մեկը։
- Խորացնել գիտելիքները պատժամիջոցների օրենսդրության, քաղաքականությունների և կարգավորումների ոլորտում։
- Ձեռք բերել գործնական հմտություններ պատժամիջոցների հետ կապված ռիսկերի կանխարգելման և կառավարման համար։
Դասընթացի ծրագիրը մշակվել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և միջազգային պատժամիջոցների ոլորտում հարուստ փորձ ունեցող մասնագետներ Տաթևիկ Կարապետյանի և Արամ Զաքարյանի կողմից։
Դասընթացը ներառում է և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ.
- Տևողություն՝ 9 դաս, յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ
- Դասընթացի ձևաչափը՝ առկա՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին
- Անցկացման վայրը՝ Վազգեն Սարգսյան 10, Պիացցա Գրանդե, առաջին հարկ, «AB Partners»-ի գրասենյակ
- Տրամադրվելու են որակյալ ուսումնական նյութեր, մեր մասնագետների կողմից կազմված հարցաշարեր և գործնական առաջադրանքներ
- Մեկ անվճար ամփոփիչ դաս՝ բաղկացած քննական թեստի օրինակով կազմված հարցաշարից
- Դասընթացի արժեքը՝ 240.000 ՀՀ դրամ, նույն ընկերությունից երկու և ավելի թեկնածուների դեպքում՝ 200.000 ՀՀ դրամ
Ծրագիրը մեկնարկում է 2026 թվականի փետրվարի 17-ին։
Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ CGSS դասընթացի գրանցում։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ`
📞+374 99 703 003
📩 info@abpartners.am
📍 Վազգեն Սարգսյան 10