AB Partners-ը մեկնարկում է 12 դասից բաղկացած 6 շաբաթ տևողությամբ CAMS (Certified Anti-Money Laundering Specialist) քննության հերթական դասընթացը:

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստվում են հանձնել քննությունը կամ պարզապես ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում:

CAMS-ը միջազգայնորեն ճանաչված սերտիֆիկացում է, որն առաջարկվում է փողերի լվացման դեմ պայքարի հավաստագրված մասնագետների ասոցիացիայի (ACAMS) կողմից և բարձր է գնահատվում ՓԼ/Աֆ դեմ պայքարի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ոլորտում:

Դասընթացի ծրագիրը մշակվել է մեր ընկերության ավագ խորհրդատուներ Տաթևիկ Կարապետյանի և Արամ Զաքարյանի, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի Համապատասխանության ծառայության ղեկավար Անի Գոյունյանի կողմից, ովքեր Հայաստանում առաջիններից են հաջողությամբ հաղթահարել CAMS որակավորման քննությունը և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ունեն երկարամյա փորձ:

Դասընթացը ներառում է և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ.

  • Դասընթացի ծրագիրը բաղկացած է 12 դասից,
  • Դասերն անց են կացվելու ամեն երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ յուրաքանչյուրը՝ երկու ժամ տևողությամբ
  • Տրամադրվելու են որակյալ ուսումնական նյութեր, մեր մասնագետների կողմից կազմված թեստեր և գործնական առաջադրանքներ,
  • Երկու միջանկյալ քննություն՝ բաղկացած 60 հարցից,
  • Մեկ անվճար ամփոփիչ դաս՝ բաղկացած քննական թեստի օրինակով կազմված հարցաշարից,
  • Դասընթացի արժեքը՝ 280.000 ՀՀ դրամ, նույն ընկերությունից երկու և ավելի թեկնածուների դեպքում՝ 240.000 ՀՀ դրամ:

Ծրագիրը մեկնարկում է 2025 թվականի նոյեմբերի 3-ին։

Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ CAMS դասըթացի գրանցում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ`

📞 +374 99703003

📧 info@abpartners.am