AB Partners-ը մեկնարկում է 12 դասից բաղկացած 6 շաբաթ տևողությամբ CAMS (Certified Anti-Money Laundering Specialist) դասընթաց: Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստվում են հանձնել քննությունը կամ պարզապես ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում:
CAMS-ը միջազգայնորեն ճանաչված սերտիֆիկացում է, որն առաջարկվում է փողերի լվացման դեմ պայքարի հավաստագրված մասնագետների ասոցիացիայի (ACAMS) կողմից և բարձր է գնահատվում ՓԼ/Աֆ դեմ պայքարի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ոլորտում:
Դասընթացի ծրագիրը մշակվել է մեր ընկերության ավագ խորհրդատու Տաթևիկ Կարապետյանի, ՀՀ կենտրոնական բանկի Համապատասխանության ծառայության ղեկավար Անի Գոյունյանի և Բիբլոս Բանկ Արմենիայի Ներքին դիտարկումների բաժնի ղեկավար Թելման Գևորգյանի կողմից, ովքեր Հայաստանում առաջիններից են հաջողությամբ հաղթահարել CAMS որակավորման քննությունը և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ունեն երկարամյա փորձ:
Դասընթացը ներառում է և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ.
Դասընթացի ծրագիրը բաղկացած է 12 դասից,
Դասերն անց են կացվելու երեքշաբթի և ուրբաթ օրերին, յուրաքանչյուրը երկու ժամ տևողությամբ,
Դասընթացը լինելու է և՛ առկա, և՛ առցանց տարբերակներով՝ ելնելով մասնակցի նախապատվությունից,
Տրամադրվելու են որակյալ ուսումնական նյութեր, մեր մասնագետների կողմից կազմված թեստեր և գործնական առաջադրանքներ,
Երկու միջանկյալ քննություն՝ բաղկացած 60 հարցից,
Մեկ անվճար ամփոփիչ դաս՝ բաղկացած քննական թեստի օրինակով կազմված հարցաշարից,
Դասընթացի արժեքը՝ 280.000 ՀՀ դրամ, նույն բանկից երկու և ավելի թեկնածուների դեպքում՝ 240.000 ՀՀ դրամ:
Ծրագիրը մեկնարկում է հոկտեմբերի 3-ին, իսկ գրանցումը բաց կլինի մինչև հոկտեմբերի 2-ը:
Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3PhhfNh
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ.
📞 +374 99703003
📧 info@abpartners.am