Արտավազդ Սարգսյան
Գործադիր տնօրեն
Ֆինանսական համակարգում փորձառու գործադիր ղեկավար։
Աշխատել է որպես առևտրային բանկի Վարչության նախագահ, ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական Վերահսկողության վարչությունում զբաղեցրել է ղեկավար պաշտոն։
Կորպորատիվ կառավարման, ֆինանսական, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի, համապատասխանության և պատժամիջոցների ոլորտում ունի ավելի քան 25 տարվա փորձ։
Գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի ֆինանսական ոլորտին վերաբերվող միջազգային պահանջների ներդրման աշխատանքներին, համակարգել է միջազգային կառույցների կողմից այդ պահանջների մասով ուսումնասիրություններին ու գնահատումներին։
Ունի տնտեսագետի և իրավաբանի մասնագիտություն, միջազգային բազմաթիվ որակավորումներ։
Տաթևիկ Կարապետյան, CAMS, CGSS
Փոխտնօրեն, որակի գծով պատասխանատու
ACAMS միջազգային ասոցիացիայի անդամ, որակավորված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և պատժամիջոցների համապատասխանության մասնագետ՝ բանկային համակարգում ավելի քան տասնհինգ տարվա աշխատանքային փորձով։
Fin-Tech համակարգերի ներդրման, ինտեգրման, ինչպես նաև E-KYC և FATCA գործընթացների օպտիմիզացման մասնագետ։
Ունի տնտեսագետի և լեզվաբանի մասնագիտություն։
Արամ Զաքարյան, CAMS, CGSS, ICA
Կապիտալի շուկայի մասնակիցների
խորհրդատվության տնօրեն
ACAMS միջազգային ասոցիացիայի անդամ, որակավորված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և պատժամիջոցների համապատասխանության մասնագետ։
Աշխատել է որպես իրավախորհրդատու, Փողերի լվացման դեմ պայքարի ավագ վերլուծաբան։
Ունի իրավաբանի մասնագիտություն, միջազգային բազմաթիվ որակավորումներ։
Գևորգ Գրիգորյան, CAMS, ICA
Ֆինանսական հաստատությունների
խորհրդատվության տնօրինության տնօրեն
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և համապատասխանության ոլորտի փորձառու մասնագետ։
Աշխատել է ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնում, ինչպես նաև բանկային ոլորտում՝ զբաղեցնելով ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և համապատասխանության ապահովման ուղղությամբ ղեկավար պաշտոններ։
Ունի տնտեսագետի մասնագիտություն և բազմամյա փորձ ՓԼ/ԱՖ ռիսկերի գնահատման, վերլուծությունների իրականացման, համապատասխանության գործընթացների զարգացման և թիմերի կառավարման ոլորտներում։
Անժելա Կարապետյան, CAMS
Կապիտալի շուկայի մասնակիցների
խորհրդատվության վերլուծաբան
Ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում հաճախորդների սպասարկման, ՀՀ օրենսդրության, ինչպես նաև միջազգային ստանդարտների հիման վրա AML/CFT, CDD, KYC (և հարակից այլ) ընթացակարգերի մշակման։
Ներկայումս անցնում է CAMS մասնագիտական սերտիֆիկացման նախապատրաստական փուլը:
Ունի հաշվապահի և տնտեսագետի մասնագիտություն։






